Որքա՞ն կարևոր է կրծքով կերակրումը վաղաժամ ծնված երեխայի համար

-Կարևո՞ր է արդյոք կրծքով կերակրումը իմ անհաս երեխայի համար:

-Միանշանակ պատասխանն է՝ ԱՅՈ՛: Վաղաժամ ծնված փոքրիկները իրենց մայրիկի կաթի հատուկ կարիքն ունեն: Եթե ձեր բալիկը ծնվել է սպասվածից շուտ, դուք հավանաբար ողողված եք զգացմունքների հեղեղով: Տեսնելով փոքրիկի նիհար մարմինը՝ ձեր մոտ առաջանում է նրան պաշտպանելու ցանկություն: Դուք կարող եք ունենալ վախի, բարկության կամ մեղքի զգացում: Գերզբաղված բուժ.անձնակազմը կարող է ձեզ ստիպել զգալ ոչ ձեր ափսեում և հարցականի տակ դնել երեխայի խնամքում ձեր կենսական նշանակությունը և դերը:

Դուք պետք եք և ունեք եզակի պարգև՝ ձեր կաթը:  Ձեր կրծքի կաթը մի բան է, որ միայն ԴՈՒՔ կարող եք տալ ձեր փոքրիկին: Այն պարունակում է անգնահատելի սնուցող և իմունային նյութեր, որոնք մեծ ազդեցություն են ունենալու փոքրիկի առողջության և զարգացման վրա:

Անհաս երեխայի մոր արտադրած կաթը ավելի հարուստ է սպիտակուցներով և այլ սնուցող նյութերով, քան ժամկետին ծնված երեխայի մայրիկինը: Մայրական կաթը պարունակում է լիպազ՝ ֆերմենտ, որը թույլ է տալիս փոքրիկին ճարպն ավելի արդյունավետ մարսել: Կրծքով կերակրվող ձեր փոքրիկն ավելի լավ է պաշտպանված վարակներից, քան կաթնախառնուրդով սնվող երեխաները: Քանի դեռ փոքրիկի իմունային համակարգը զարգացման փուլում է, նա պաշտպանված է ձեր կաթում պարունակվող իմունային ֆերմենտներով:

Ձեր թարմ կաթը լավագույնն է ձեր բալիկի համար: Դոնորական կաթը պետք է պաստերիզացվի, ինչը սպանում է վարակների դեմ պայքարող կենդանի բջիջները (որը, միևնույն է, լավագույն այլընտրանքն է, եթե մայրիկն ի վիճակի չէ տալ իր կաթը):

Ուսումնասիրությունները բացահայտել են, որ կրծքով կերակրումն ավելի քիչ սթրեսային է երեխաների համար, քան շշով կերակրումը: Զգուշացրեք ձեր բժշկին, որ երբ երեխան պատրաստ լինի, նախընտրում եք նրան մոտեցնել կրծքին՝ շիշ օգտագործելու փոխարեն:

Ալարկոտ փոքրիկին քաջալերելու համար դուք կարող եք օգտագործել ձեր մատը կամ հատուկ սրվակով կերակրման մեթոդը (tube feeding system): ԿԿ կոնսուլտանտը կարող է օգնել ձեզ ձեռք բերել այդ սարքերից և սովորեցնել օգտագործել այն:

Անմիջականորեն կրծքից կամ կթելով կերակրելը ձեզ և ձեր բալիկին տալիս է մի շարք առավելություններ: Սիրո զգացումը, որը պարուրում է ձեզ կաթի հոսքի հետ միաժամանակ, դրական է ազդում ձեր փոխհարաբերությունների վրա: Կթելու կամ ձեր փոքրիկին կերակրելու ժամանակ դուք խթանում եք ձեզ կապող հորմոնների արտադրությունը: Դա օգնում է ձեզ՝ ձեր փոքրիկին առաջին հերթին վերաբերվել որպես մարդ, ձեր սեփական ամենասիրելի բալիկ, այլ ոչ իբրև բժշկի հերթական դեպք: Այս կապը ձեզ երկուսիդ կօգնի հաղթահարել առջևում սպասվող բոլոր դժվարությունները:

 

Այս հարցի քննարկումը մասնագետների և ծնողների կողմից կարող եք կարդալ այստեղ `https://www.facebook.com/groups/693854794063217/

Թարգմանված է ` https://www.llli.org/faq/premimportant.html

Թարգմանեց` Աննա Ասլանյանը

© «merpoqrike.am». կայքի նյութերն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «merpoqrike.am»-ին պարտադիր է:

 

Share on Facebook0Tweet about this on TwitterShare on Google+0Email this to someone

Leave a Comment