Մեր մասին

Սիրելի ներկա կամ ապագա մայրիկ կամ կրծքով սնուցմամբ հետաքրքրվող այլ այցելու,

Բարո’վ եկաք merpoqrike.am:

merpoqrike.am-ը կրծքով սնուցմանն ու երեխաների խնամքին նվիրված առաջին հայկական և հայալեզու ուսուցողական կայքն է: Մեր կայքի նպատակն է մատուցել կրծքով սնուցման վերաբերյալ ժամանակակից և հիմնավորված մասնագիտական տեղեկատվությունը հայերեն լեզվով՝ այդպիսով խթանելով  կրծքով սնուցումը Հայաստանում և այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցների շրջանում:

Ցանկացած մոր ամենանվիրական երազանքներից է՝ իր երեխային կերակրել կրծքով: Մայրական կաթի սննդային և իմունոլոգիական հատկանիշները անփոխարինելի են, իսկ արժեքը՝ անգնահատելի: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ մայրերի ավելի քան 95 տոկոսը կարող է կրծքով կերակրել, սակայն իրականում կերակրող մայրերի տոկոսը անհամեմատ ավելի ցածր է. ըստ ՄԱԿ-ի մանկական հիմադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ Հայաստանում կրծքով սնուցվում է մինչև վեց ամսական երեխաների միայն 35 տոկոսը: Մեր համոզմամբ դա նախ և առաջ պայմանավորված է կրծքով սնուցման վերաբերյալ գիտելիքի պակասով և կրծքով կերակրել ցանկացող մայրերին ցուցաբերվող թերի աջակցությամբ:

merpoqrike.am-ը պատկանում է «Մեր փոքրիկ» ֆեյսբուքյան խմբին: Միացե՛ք «Մեր փոքրիկ» փակ ֆեյսբուքյան խմբին, որտեղ դուք հնարավորություն կստանաք ձեռք բերելու կրծքով կերակրման և կրծքով կերակրվող երեխաների ու իրենց խնամքի հետ կապված նոր գիտելիքներ, տեղեկատվություն ոլորտում արձանագրված նորությունների և ձեռքբերումների վերաբերյալ, քննարկել ձեզ հուզող հարցերը, մտավախությունները փորձառու ծնողների հետ, ինչպես նաև կիսվել ձեր փորձով:

Կրկին այցելեք merpoqrike.am ` կրծքով գրագետ սնուցման համար անհաժեշտ թարմ նորություններ և գիտելիքներ ստանալու նպատակով:

Ցանկացած երեխա արժանի է լավագույնին:

Ցանկացած մայր կարող է իր երեխային տալ լավագույնը:

Այս տեղեկատվությունը ունի բացառապես ուսուցողական նշանակություն: Այս կայքի տեղեկատվությունը ՉԻ կարող փոխարինել կրծքով սնուցման որակավորված մասնագետի կամ բժշկի ստուգման արդյունքում տրված գնահատականին : Եթե ձեր կամ ձեր երեխայի առողջության հետ կապված խնդիրներ ունեք, քննարկեք դրանք բժիշկի հետ:

 

Share on Facebook0Tweet about this on TwitterShare on Google+0Email this to someone

Leave a Comment