Կրծքով կերակրելը` ամբողջ կյանք տևող նվեր

  • Առաջին վեց ամիսների ընթացքում ձեր երեխային միայն կրծքի կաթ է հարկավոր:
  • Կրծքով կերակրվող երեխաներն առողջ երեխաներ են: Արհեստական սնունդ (կաթնախառնուրդ) ուտող երեխաների մոտ ավելի հաճախակի են առաջանում ականջի բորբոքում, փորլուծություն եւ ալերգիաներ: Կաթնախառնուրդ ուտող երեխաներն ավելի հավանական է, որ լինեն գերքաշ կամ շաքարախտ ձեռք բերեն:
  • Կրծքի կաթը միշտ մաքուր է, ապահով եւ ճիշտ ջերմաստիճանի:
  • Կրծքով կերակրելը լավ է Ձեզ համար: Այն օգնում է Ձեզ ավելի արագ ապաքինվել երկունքից ու ծննդաբերությունից հետո, եւ կարող է օգնել Ձեզ ավելի արագ կորցնել հղիության քաշը:
  • Կրծքով կերակրող մայրերն ավելի քիչ հավանական է, որ ձեռք բերեն շաքարախտ կամ քաղցկեղի որոշ տեսակներ:
  • Կրծքով կերակրելը հարմար է. եթե տնից դուրս եք գտնվում, ապա ավելի հեշտ է կերակրել կրծքով: Կարիք չկա շշեր բերելու եւ լվանալու կամ կաթնախառնուրդ պատրաստելու:
  • Կրծքով կերակրելն ավելի օգտակար է միջավայրի համար: Դրա համար անհրաժեշտ չեն փաթեթներ, շշեր, ծծակներ ու այս ամենը լվանալու հեղուկ:

Մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխաներին առնվազն կյանքի առաջին 12 ամիսներին կերակրել կրծքով, կամ ավելի երկարատեւ, եթե մայրն ու երեխան կցանկանան:

Երեխաները ծնվում են, որ սնվեն կրծքով:
Թողեք, թող ձեր երեխան հետևի իր բնական բնազդներին: Մի փոքր օգնությամբ, նա կարող է կուրծք ուտել:

  • Հիվանդանոցում ասացեք ձեր բժշկին ու բուժքույրերին, որ պլանավորում եք կրծքով կերակրել, եւ խնդրեք, որ նրանք ձեր երեխային շշեր ու ծծակներ չտան:
  • Ծննդաբերությունից հետո հնարավորինս շուտ կուրծք տվեք ձեր երեխային: Ասացեք ձեր բժշկին ու բուժքույրերին, որ ցանկանում եք մաշկը մաշկի պահել ձեր երեխային՝ ծնվելուց հետո առաջին մեկ կամ երկու ժամվա ընթացքում:
  • Հարցրեք հիվանդանոցում՝ արդյոք իրենք ունեն կրծքով կերակրելու խորհրդատու, ով կարող է օգնել ձեզ:
  • Կրծքով կերակրելը պրակտիկա է պահանջում՝ ինչպես, օրինակ, նոր պար սովորելը: Այն հեշտանում է ձեր երեխայի մեծանալու հետ:
  • Փորձեք այստեղ նշված մի քանի դիրքեր: Մի լարվեք մինչդեռ դուք եւ ձեր երեխան սովորում եք կրծքով կերակրել:

 

Նյութը` http://www.cdph.ca.gov/programs/wicworks/Pages/WICBreastfeeding.aspx

 

© «katik.am». կայքի նյութերն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը «katik.am»-ին պարտադիր է:

 

Share on Facebook0Tweet about this on TwitterShare on Google+0Email this to someone

Leave a Comment